Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մա­նե Թան­դի­լ­յա­նը՝ Ար­ցա­խի սո­ցապ­նա­խա­րա՞ր

Մա­նե Թան­դի­լ­յա­նը՝ Ար­ցա­խի սո­ցապ­նա­խա­րա՞ր
24.11.2020 | 01:35

Ազ­գա­յին ժո­ղո­վի նախ­կին պատ­գա­մա­վոր, «Լու­սա­վոր Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյան կա­ռա­վար­ման խոր­հր­դի նախ­կին ան­դամ Մա­նե Թան­դի­լյա­նը մոտ ա­պա­գա­յում կա­րող է Ար­ցա­խի սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րար նշա­նակ­վել:

«Ի­րա­տե­սի» տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ Թան­դի­լյա­նի և մի քա­նի այլ ան­ձանց Ար­ցա­խի կա­ռա­վա­րա­կան կա­բի­նե­տում պաշ­տո­նի նշա­նա­կե­լու հարցն օ­րերս քն­նարկ­վել է Նի­կոլ Փա­շի­նյան-Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյան հան­դի­ման ժա­մա­նակ: «Փա­շի­նյա­նը Հա­րու­թյու­նյա­նին ա­սել է, որ Ար­ցա­խի գոր­ծա­դի­րում պետք է նաև իր նշա­նա­կած մար­դիկ լի­նեն: Քն­նարկ­վել է Մա­նե Թան­դի­լյա­նի ա­նու­նը, ով, կար­ծես, չի մեր­ժել Փա­շի­նյա­նի ա­ռա­ջար­կը: Վար­չա­պե­տը տակ­տի­կա­կան քայլ է ու­զում ա­նել, իր թի­մա­կից­նե­րին հետ քա­շել, ա­ռա­ջին պլան բե­րել այն­պի­սի մարդ­կանց, ո­րոնք քիչ թե շատ ըն­կա­լե­լի են հա­սա­րա­կու­թյան հա­մար: Այդ մարդ­կան­ցով նաև կկա­րո­ղա­նա ա­պա­հո­վել իր հե­տա­գա վե­րար­տադ­րու­թյու­նը»,- նշեց մեր զրու­ցա­կի­ցը:


Թան­դի­լյա­նի՝ Ար­ցա­խում պաշ­տոն ստա­նա­լու տե­ղե­կու­թյան առն­չու­թյամբ փոր­ձե­ցինք նաև «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նի» տրա­մադ­րու­թյու­նը շո­շա­փել: «Մենք վա­ղուց տե­ղյակ չենք նրա քայ­լե­րից ու գոր­ծու­նեու­թյու­նից,- ա­սաց ԼՀԿ-ա­կան մեր զրու­ցա­կի­ցը,- Ա­վե­լին, կար­ծում ենք, որ Թան­դի­լյա­նը ման­դա­տը վայր դրեց ՀՀ գոր­ծա­դի­րում որևէ պաշ­տոն ստա­նա­լու ակն­կա­լի­քով: Ա­ռող­ջա­կան խն­դիր­ներ ու­նե­նալն ըն­դա­մե­նը հար­մար պատր­վակ էր: Բայց, որ­պես­զի ա­մեն ինչ այդ­քան պարզ ու ակն­հայտ չլի­նի, երևի ո­րո­շել է Ար­ցա­խից սկ­սել: Դեռ այն ժա­մա­նակ, երբ Մա­նեն հայ­տա­րա­րեց, որ դա­դա­րեց­նում է քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյու­նը, իսկ օ­րեր անց կա­ռա­վա­րու­թյան կազ­մա­կեր­պած մի­ջո­ցա­ռում­նե­րից մե­կին էր մաս­նակ­ցում, հաս­կա­ցանք՝ քա­ղա­քա­կան խա­ղե­րի մեջ է»:



Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 8982

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ